Աննա Հակոբյանը «տխրահռչակ Սորոսի» հիմանդրամից դրամաշնորհ չի ստացել․ պաշտոնական հերքում

«Իրավունք» թերթում 11.03.2019 թվականին հրապարակված «Սորոսի հիմնադրամից փող է ստացել նաեւ Աննա Հակոբյանը» հոդվածը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից։


«ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը որևէ առնչություն չունի A&M հրատարակչատանի հետ և Բաց հասարակությունների հիմնադրամների հայաստանյան գրասենյակից դրամաշնորհ չի ստացել:


Համաձայն ՀՀ Զանգվածային լրատվության մասին օրենքի 8-րդ հոդվածի (Հերքման և պատասխանի իրավունք) կետերի` սույն գրությունը 12.03.2019 թվականին ուղարկվել է նաև «Իրավունք» թերթի խմբագրություն, սակայն հերքման տեքստը մինչ օրս չի հրապարակվել», - ասված է հերքման տեքստում:


«Իրավունք» թերթը գրել էր․ «Տխրահռչակ Սորոսի հիմնադրամի դրամաշնորհների ցանկը ուսումնասիրելիս պարզվեց, որ 2000 թվականի հուլիսի 18-ին 3086 ԱՄՆ դոլար է տրվել А&M հրատարակչակա տան, որի կոնտակտային անձը համարվում է Աննա Հակոբյանը: Գումարը տրված էր Միշել Ֆուկոյի գրքերից մեկի թարգմանության եւ 1000 օրինակ տպելու համար: Զարմանալիորեն Սորոսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանն այսպիսի դեպքերի մասին նախընտրել է լռել, իսկ այնուհետեւ ընդհանրապես ջնջել է իր կայքից տրվող դրամաշորհների մանրամասները»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43941