Քաղաքապետարանի ապամոնտաժող «ձեռքը» կհասնի՞ Հրազդանի կիրճի ռեստորաններին․ թեժ քննարկում

Երեւանի կենտրոնում՝ Օպերայի շրջակայքում, սրճարանների ապամոնտաժումը հապճեպ չի իրականացվում, քանի որ տնտեսվարողները դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերից տեղյակ էին ապամոնտաժման ծրագրի մասին։ Այս մասին հայտարարեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը:


Նրա խոսքով, տնտեսվարողները, տեղեկացված լինելով իրենց հետ հողի վարձակալության պայամանագրի քաղաքապետարանի միակողմանի խզման մասին, այս ընթացքում որեւէ բան չեն արել իրենց գույքն այնտեղից տեղափոխելու համար։ «Ուստի քաղաքապետարանն ինքն է սկսել ապամոնտաժման աշխատանքները», - նշում է Հովհաննիսյանը։


Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման աշխատանքների ընացքում մարտի 14-ին տեղի ունեցած բախումներին անդրադարձել են «Հոդված 3» ակումբում: Քննարկմանը ներկա էին Երևանի ավագանու Լույս խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը, Հայաստանի Հելսինկյան կեմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը:



Հանդիպման ընթացքում մեկնաբանություն տրվեց մարտի 14 ին տեղի ունեցած հավաքի, ոստիկակական ուժերի և ցուցարարների միջև տեղի ունեցած բախման վերաբերյալ:


Ապամոնտաժումը չպետք է լիներ այդ ձևով, նշում է Անի Խաչատրյանը, որի կարծիքով, տնտեսվարողների հետո պետք էր անցկացնել հանդիպումներ, առաջարկել այլընտրանքներ։ «Մեկ կամ երկու օր առաջ պետք է տեղեկացնեին կատարվելիքի մասին, որ մարդիկ հոգեպես ևս պատրաստ լինեին։ Այս քայլերի կատարման պարագայում այդքան ուժեղ հակազդեցություն չէր լինի», - նշում է նա:


Նրա խոսքով փորձեր կատարվել են հանդիպում ունենալ պատկան մարմինների հետ, սակայն ոչինչ տեղի չի ունեցել և հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված կարծիքը, թե հանդիպումներ կազմակերպվել են՝ չի համապատասխանում իրականությանը:


Հանդիսանալով միջնորդ կողմ Խաչատրյանը տեղեկացված է․ «Չի բացառում՝ ծանոցումներ եղել են, սակայն թաղապետին պետք է տեղյակ պահեին տարածք մտնելու մասին: Այնուամենայինիվ լարվածություն կա, տնտեսվարողները ցանկացել են հանդիպել քաղաքապետի հետ, բայց դա եւս տեղի չի ունեցել», - ասաց նա՝ հավելելով, որ ինչ վերաբերում է ապամոնտաժման ծրագին, ապա պետք է դրան ենթարկվեն բոլոր պուրակներն ու այգիները, որտեղ բետոնապատ տարածքներ կան։


«Մի քանիսը հեռացնելով ոչ մի դրական արդյունքի հնարավոր չէ հասնել: Խոսքը Օպերային հարակից 5 սրճարանի մասին է», - ասաց նա՝ ողջունելով այս առումով քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունը՝ Երեւանի բոլոր պուրակներն ու այգիները, որտեղ սրճարաններ ու բետոնապատ տարածքներ կան, պետք է մաքրվեն:


Թե որքանով է իրականանալի քաղաքապետի խոստումը դժվար է ասել։ Ավետիք Իշխանյանը կասկածում է եւ հարց բարձրացնում․ «Արդյոք քաղաքապետի ասածը նշանակում է, որ ապամոնտաժվելու են Օպերային հարակից ու Օղակաձեւ այգում կառուցած բոլոր սրճարանները, ինչպես նաեւ Զանգվի ձորում (Հրազդանի կիճում) տեղակայված բոլոր ռեստորանները»։


«Իմ քայլ» դաշինքի ցուցակով ավագանու անդամ Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքապետարանը որեւէ անօրինական քայլ չի կատարել։ «Այն ինչ տեղի է ունենում շատ պարզ է՝ մենք ժամանակին զավթված հանրային տարածքները վերադարձնում են երեւանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին», - ասաց նա։


Ի հակադրում հնչեցված կարծիքների նա փաստեց, որ իրենց քաղաքական թիմը չի աշխատում առանց տեսլականի և քաղաքապետը չի փորձում շրջանցել խնդիրներն ու ծրագրերի իրականացումը: «Չի բացառում, որ տեղի ունեցածը շատ քաղաքական ուժեր օգտագործեցին հարթակը ի օգուտ իրենց հռետորաբանության՝ մենք ենք հասարակությունը, սա անօրինական հիմք է ՝ ստեղծելով լարված մթնոլորտ», - ասաց նա:


Խմբակցությունը աշխատում է ի օգուտ հանրության գերակա շահի և մնացած ապամոնտաժման աշխատանքները կկատարվեն բանակցությունների արդյունքում, ասաց նա: «Այս փուլում սրճարանները շարունակում են իրենց աշխատանքները՝ քանդման աշխատանքները ժամանակատար են, սակայն քաղաքապետարանը հաստատակամ է իր որոշումներում», - հավելեց նա:


Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը քաղաքապետարանի գործողություններում «հեղափոխական շտպակողականություն» է նկատում։ «Սա շտապողականություն էր, ապամոնտաժումը պետք է լիներ մեղմ: Մենք սիրում ենք ավելի շատ քանդել. 2000 ականներին քանդվեց ակադեմիայի շենքը և կառուցվեց եկեղեցի: Ինձ մոտ նույն զգացողությունն է տեսնելով երեկվա կատարվածը: Մեր գնահատականն այն է , որ հավաքը ինքնաբուխ էր. ոստիկանական ուժերը գերազանցում էին ցուցարարներին, զանգվածը քիչ էր՝ 100 հոգի», - ասաց նա:


Ինչ վերաբերում է՝ արդյոք ոստիկնանական ուժերի եւ ցուցարարների գործուղությունները իրավաչափ էին, Իշխանյանը նշեց․«Ցուցարարների փողոց փակելում վերաբերյալ ուզում եմ հիշեցնել օրենքներից մեկը, ըստ որի ցուցարարները 6 ժամ իրավունք ունեն փակել փողոցները ՝ իրենց պահանջները ներկայացնելու նպատակով: Մեղադրանքները, որոնք ներկայացնում էին ոստիկանները՝ օրինական պահանջներին չենթարկվելու հիման վրա՝ իրավաչափ չէր», - ասաց նա:


Միեւնույն ժամանակ բոլոր բանախոսները ոստիկանական ուժերի գործողությունների մեջ դրական փոփոխություն են նկատում։ «Բիրտ ուժ ցուցարարների նկատմամբ ինչպես նախկինում էր լինում, չկիրառվեց», - ասաց Իշխանյանը, որի հետ համաձայնեցին մյուս երկու բանախոսները։ «Պետք է փաստել, որ լրավտամիջոցները ազատ էին աշխատում, ինչը բացակայում էի նախկինում», - ընդգծեց Ավետիք Իշխանյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43911

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel