Անկարան ամերիկյան նորագույն F-35 կործանիչները ստանալու է նոյեմբերին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Ըստ նրա, իրենց օդաչուները մարզվում են ԱՄՆ-ում և հույս ունեն, որ այդ կործանիչները նոյեմբերին կառաքվեն Մալաթիայի ավիաբազա:
Նա հավելել է, որ համապատասխան ենթակառուցվածքներն արդեն պատրաստ են:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43850