Համանախագահների հայտարարությունը հասցեագրված էր հենց Հայաստանին. Ալիևի վարչակազմ

Ադրբեջանը կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը հասցեագրված էր հենց Հայաստանին: Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի`արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Գաջիևը:


Նրա խոսքով` հայտարարությունում տեղ գտած մտքերի մի մասն արտահայտում է Ադրբեջանի դիրքորոշումը:


«Հայտարարությունում մեկ անգամ ևս հստակ ասվում է, որ բանակցությունների գործընթացի վերաբերյալ ինչ-որ պահանջների ներկայացումը կամ բանակցությունների ձևաչափի փոփոխությունն անընդունելի են, և բանակցությունները պետք է շարունակվեն գոյություն ունեցող ձևաչափով»,-ասել է Հաջիևը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43847