Ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիմել է երևանցիներին:


«Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լինելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը:

Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը»,- ասված է քաղաքապետի հայտարարության մեջ:


Օպերայի հարակից տարածքների ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցներն արգելափակել էին Մաշտոցի պողոտան: Ոստիկաններն ազատել են պողոտան ցուցարաներից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43834