Իրավիճակը լարված է. Մաշտոցը փակ է, ոստիկանները փորձում են հեռացնել ցուցարարներին (Ուղիղ)

Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է, ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտան Թումանյանի հետ հատման հատվածում: 


Նշենք, որ արդեն երկրորդ օրն է օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցներն իրենց բողոքն են արտահայտում սրճարանների ապամոնտաժման դեմ:



Ոստիկանները փորձում են նրանց հեռացնել փողոցի երթևեկելի մասից, նրանց միջև քաշքշուկ տեղի ունեցավ:


Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ հետ չի կանգնելու իր որոշումից ու օպերայի հարակից տարածքը կազատվի սրճարաններից: 


Այս րոպեներին ցուցարարները նստացույց են անում:


13,30 Ոստիկանները հեռացրել են ցուցարարներին և բացել փողոցը: Նրանց միջև տեղի ունեցավ բախում ու քաշքշուկ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում։



 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43825