ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մեկնել է Մոսկվա

ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով մարտի 13-ին Մոսկվա է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:


Այցի շրջանակում նախատեսված են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43789