Ազգային Ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ներկայացան յուրատիպ՝ նիստերի դահլիճ Արցախի Հանրապետության դրոշները ձեռքերին մտնելով:
Նախքան նիստի մեկնարկը ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ այդպիսով իրենք ցանկանում են իրենց աջակցությունը հայտնել Արցախին ու Արցախի ժողովրդին:
«Անկախ նրանից՝ ընդդիմություն ենք, թե իշխանությունը մենք պետք է կարողանանք ընդհանուր որոշում ընդունել, քանի որ այդ հարցը կլուծի ամբողջ ժողովրդի ճակատագիրը», - հայտարարեց Ծառուկյանը:
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ իրենց այս ակցիան կրում է «Արցախը ես եմ, մեզանից յուրաքանչյուրը» խորհուրդը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43777