Չինաստանը պատրաստ է օգնել Վենեսուելային էներգամատակարարումը վերականգնելու հարցում: Այդ մասին այսօր հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը:
Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել էր, որ մտադիր է օգնության համար դիմել Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին ու Կուբային, ինչպես նաև ՄԱԿ-ին, որպեսզի նրանք աջակցեն երկրի էներգահամակարգի վրա հարձակման հետաքննությանը:
«Չինաստանը պատրաստ է Վենեսուելային տեխնիկական օգնություն ցուցաբերել էներգամատակարարման համակարգի վերականգնման համար»,- ասել է Լու Կանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43774