ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շատ հանգիստ է վերաբերվում այս օրերին Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին: Այս մասին Ստեփանակերտում Aysor.am-ի թղթակցին ասել է նախարարը:
Նա շեշտել է՝ չի կարծում, որ այս առումով անհանգստանալու կարիք կա։
Դիտարկմանը, թե ՊՆ խոսնակը հայտարարել էր, որ այս զորավարժությունները անցկացվում են Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման համատեքստում, Դավիթ Տոնոյանն արձագանքել է, թե դա տարբերակ է։
Ինչ վերաբերում է հարցին՝ ինչո՞ւ է ադրբեջանական կողմն առանց ծանուցումների նման մասշտաբի զորավարժություն իրականացնում, Դավիթ Տոնոյանը պատասխանել է.
«Զորավարժության անցկացումն ինքնըստինքյան միջազգային պարտավորությունների խախտում է, բայց այս պահին մենք ամբողջությամբ վերահսկում ենք ընթացքը։ Անհանգստանալու ոչ մի խնդիր չկա»։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43719