ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ուղղված 2020թ․ բյուջետային առաջարկությունում խնդրել է 500 մլն դոլար հատկացնել Եվրոպայում «ռուսական չարամիտ ազդեցությանը» դիմակայելու համար:
«Բյուջեն նախատեսում է ավելի քան 500 մլն դոլարի օգնություն տրամադրել Եվրոպային, Եվրասիային եւ Կենտրոնական Ասիային՝ ընդհանուր անվտանգությունը առաջ մղելու, ԱՄՆ-ի դաշնակիցների տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ռուսական ռազմական տեխնիկայից երկիր-գործընկերների հրաժարվելու, ինչպես նաեւ մակրոտնտեսական միջավայրի թուլությունները (որոնցից ձգտում են օգտվել Ռուսաստանի իշխանությունները) վերացնելու օգնության համար»,- ասվում է բյուջեի նախագծի մեջ։ Ծախսերի հոդվածը կոչվում է «Դիմակայություն ռուսական չարամիտ ազդեցությանը»։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43667