Գերմանիայի քաղաքացիների 2/3-ը դեմ է կանցլերի պաշտոնից Մերկելի վաղաժամկետ հեռանալուն

Գերմանիայի քաղաքացիների երկու երրորդը հուսով է, որ Անգելա Մերկելը վաղաժամկետ պաշտոնաթող չի լինի եւ կանցլերի պաշտոնում կմնա մինչեւ ներկայիս լեգիսլատուրային ժամանակաշրջանի ավարտվելը: Այդ մասին վկայում են մարտի 11-ին հրապարակված հարցման արդյունքները, որն անցկացվել է RTL եւ N-TV հեռուստաալիքների կողմից:


Հետազոտության տվյալների համաձայն, հարցման մասնակիցների 67 տոկոսն արտահայտվել է այն բանի օգտին, որ Մերկելը կառավարության ղեկավար մնա մինչեւ 2021 թվականի աշուն: 29 տոկոսը հանդես է եկել նրա վաղաժամկետ հեռանալու օգտին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43644