Արցախի շուրջ իրավիճակը թեժանում է. ի՞նչ ծանր «բագաժով է» Փաշինյանը մեկնում Արցախ

Ստեփանակերտում վաղը կկայանա Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս տեղեկությունը հաստատում են կառավարությունից:


Նշենք, որ շաբաթ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ հանդես են եկել հայտարարությամբ, որը Երևանում և Ստեփանակերտում լուրջ անհանգստություն է առաջացրել: Համանախագահները, ըստ էության, հստակ ձևակերպեցին այն ուղերձը, որ բանակցային ձևաչափը չի փոխվելու: Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը հենց այս թեզն էր առաջ քաշում, որ ձևաչափը պետք է փոխվի, բանակցային սեղան վերադառնա Արցախը, քանի որ ինքը չի կարող բանակցել Ստեփանակերտի անունից:


Փորձագիտական շրջանակներից անգամ հնչում է կարծիք, որ նման, մեղմ ասած, հայկական շահերի տեսանկյունից ոչ բարեհաճ հայտարարությունից հետո Փաշինյանը Ալիևի հետ հանդիպման չպետք է մեկնի, քանի որ բացահայտ խոսվում է տարածքների վերադարձի մասին: Եվ պատահական չէ, որ պաշտոնական Բաքուն ողջունեց այս հայտարարությունը: Մինչդեռ Երևանը, անգամ ԱԱԾ տնօրենի շուրթերով, բազմիցս հայտարարել է, որ «մենք ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, այլ ընդհակառակը, մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»:


Այս ամենի ֆոնին ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը իր ծավալուն հայտարարության մեջ անդրադարձ չի կատարում այն փաստին, որ Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է սկսել, որոնց մասնակցում են անձնակազմի մինչեւ 10 հազար զինծառայողներ, մինչեւ 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմեքենաներ եւ հատուկ տեխնիկա, մինչեւ 300 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայանքներ, համազարկի կրակի եւ ականանետերի ռեակտիվ համակարգեր, մինչեւ 20 միավոր տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիա:


Ակնհայտ է, որ իրավիճակը Արցախի շուրջ թեժանում է: 


Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի կարծիքով, Մինսկի խմբի հայտարարությունը առ այն, որ հետ ենք գնում մինչև 2009-2012 բանակցային իրավիճակ նշանակում է, որ Վիեննան, Սանկտ-Պետերբուրգը, այսինքն հայկական կողմի հիմնական ձեռքբերումները 2012 թվականից այս կողմ, այլևս ակտուալ չեն։


«Այսինքն, երեք տարի անց Ադրբեջանին հաջողվեց մարսել Ապրիլյան պատերազմը»,- նշում է նա՝ հավելելով, որ Ադրբեջանի մասշտաբային չհայտարարված ու չզգուշացված զորավարժությունները ևս մեկ անգամ մեզ պիտի հիշեցնեն այդ մասին։  


ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ վտանգավոր միտումներ է տեսնում համանախագահների հայտարարության մեջ: Նրա խոսքով՝ այն մտահոգիչ կետեր է պարունակում և խոսքը հատկապես Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքները Ադրբեջանին վերադարձնելու կետի մասին է.  

«Հայտարարության մեջ մտահոգիչ կետեր կան, մասնավորապես, այն մասով, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում: Միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել այս հայտարարությունը, արդեն իսկ շատ բանի մասին է խոսում: Մեր ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, բայց դրան ևս մեկ անգամ անդրադառնալու կարքի կա», - վստահ է պատգամավորը:


Իվետա Տոնոյանի խոսքով՝ Արցախի հետ կապված որևէ հարց չի կարող քննարկվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության:


Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն իր հերթին հիշեցրեց, որ Արցախի՝ բանակցային և հակամարտության կողմի կարգավիճակը, որոշվել է ԵԱՀԿ-ի կողմից 1994 թվականին Բուդապեշտի գագաթաժողովի ժամանակ: Այսինքն, այստեղ որևէ տարաձայնություն և մեկնաբանություն չի կարող լինել, սա օրենք է, իրավական փաստաթուղթ, որն ընդունվել է:


«Պարզպես խեղաթյուրված ձևաչափով է գնում գործընթացը և սա նաև հակասում է ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթերին. պարադոքսը սրա մեջ է: Բայց հասկանալով, որ ոչ միայն իրավական, այլ նաև քաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներ կան, շատ ավելի գերադասելի է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը, երկխոսության շարունակականության ապահովումը: Ավելի լավ է բանակցությունները, երկխոսություններն այսպիսի՝ ոչ լիարժեք ձևաչափով ընթանան, քան տապալվեն և այլ իրավիճակ ստեղծվի»,- հայտարարեց Բաբայանը:


Անդրադառնալով Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունների, Բաբայանը նշեց, որ դրանց ժամանակ Արցախի բանակն ամենաբարձր պատրաստության աստիճանի է բերվել:


«Առաջին անգամ չէ, երբ ադրբեջանական կողմը նման ձևով փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ Այս պայմաններում հայկական կողմից հակազդեցությունը լինում է մի քանի ճակատով՝ քաղաքական ու ռազմական։ Այնպես, որ Բաքվի բոլոր այդ փորձերը ապարդյուն են»,- հավելեց նա:


Բայց այն, որ հայկական կողմը վերջին իրադարձությունների ֆոնին մտահոգվելու տեղ ունի միանշանակ է:


 


 


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43631

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel