Վենեսուելայի բանակը պահպանության տակ է վերցրել երկրի էներգամատակարարման համակարգի ռազմավարական օբյեկտները, իսկ Էլեկտրահաղորդման գծերի նկատմամբ կատարվում է օդային հսկողություն:
Այս մասին հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության պաշտպանության նախարար Պադրինո Լոպեսը՝ հանդես գալով երկրի պետական հեռուստատեսության եթերում:
Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պաշտպանության նախարարությանը հանձնարարել էր ապահովել էներգամատակարարման համակարգի պահպանությունն էլեկտրականության՝ երկրի պատմության մեջ խոշորագույն անջատման ֆոնին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43605