Խիմկի քաղաքում ՃՏՊ-ի զոհ է դարձել ՀՀ 2 քաղաքացի. ևս մեկի կյանքի համար պայքարում են

Մարտի 9-ին, ժամը 06:20-ի սահմաններում, Խիմկի քաղաքի Լենինգրադյան մայրուղու թիվ 208 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Բախվել են «Nissan Teanna» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը, ՃՏՊ-ի հետևանքով «Nissan Teanna» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (ՀՀ քաղաքացիներ)՝ Ռոման Բաղդասարյանը (ծնված 1978թ.) և Մկրտիչ Հովնիկյանը (ծնված 1982թ.) տեղում մահացել են, իսկ Կարեն Հովեյանը (ծնված 1983թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Խիմկի քաղաքի կլինիկական հիվանդանոց:

Ավելի ուշ ԱԻՆ-ը հայտնեց, որ ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացու վիճակը բժիշկները գնահատում են ծանր:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43584