Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը «ՆԱՏՕ-ի Շաբաթվա» շրջանակում կժամանի Հայաստան: Մարտի 11-ին Ապատուրայը հանդես կգա մամուլի ասուլիսով:
Նշենք, որ «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ն անցկացվում է Հայաստանում գործող ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանությունների նախաձեռնությամբ՝ ՀՀ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43580