ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կբերի ղարաբաղյան հակամարտության կարգավորման «նոր գաղափարներ»

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը հաջորդ շաբաթ կայցելի Երևան` իր հետ բերելով մի շարք «նոր գաղափարներ» ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասով: Այս մասին նա հայտարարել է Բաքվում ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, Լայչակը մարտի 5-ին ժամանել է Բաքու, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նա նշել է, որ քննարկել է Ադրբեջանի ղեկավարության հետ ղարաբաղյան հակամարտությունը` ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը միակն է բանակցությունների համար և դրա ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի հակառակ կողմի հետ:

Լայչակը տեղեկացրել է, որ կժամանի Երևան` շարունակելու քննարկումները.

«Մենք կշարունակենք հակամարտության կարգավորման փնտրտուքը: Կան մի շարք գաղափարներ, որոնք ես կտանեմ Երևան»,- հավելել է ԵԱՀԿ գործող նախագահը:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43500