ՀՀ-Իրան հարաբերությունները միշտ եղել են բարձր մակարդակի վրա: Այսօր դրանք դուրս են գալիս ավելի կարևոր մակարդակի: Երևանը ցանկանում է գազ գնել Իրանից: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ռամի Սուրիսը:
Ըստ նրա, ՀՀ-ն ու Իրանը պայմանավորվել են համագործակցել զենքերի շուկայում, ինչը կարող է ցավոտ ընկալվել ՌԴ-ում ու Ադրբեջանում:
Նրա խոսքով, Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները գտնվում են լավ մակարդակի վրա: Ադրբեջանը Հարավային Կովկասում Իսրայելի ռազմավարական դաշնակիցն է: Անգամ տեղեկություններ կան, որ Իսրայելն Ադրբեջանում ռազմաբազաներ ունի, որոնք կարող են օգտագործվել Իրանի դեմ:
Նա նշել է, որ եթե Իրան-ՀՀ հարաբերությունները բարձրանան նոր մակարդակի, իսրայելա-ադրբեջանական կապերը նույնպես շարունակվելու են ամրապնդվել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43464