ԱՄՆ-ը հինգերորդ սերնդի ինքնաթիռները մշտական հիմունքներով կտեղակայի Եվրոպայում։ Այս մասին Սենատում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարության ղեկավար, Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Կյորտիս Սապարոտին. հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«ՌՕՈԻ-ն ներկայում ներկայացնում են հինգերորդ սերնդի ինքնաթիռները, ռմբակոծիչները եւ այլն։ Դա անհրաժեշտ է որպես զսպելու գործոն եւ ապահովում է մեր պոտենցիալն ու մարտունակությունը։ Ես ակնկալում եմ, որ դրանք որոշակի թվով մշտական հիմունքներով կտեղակայվեն նաեւ Եվրոպայում»,- ասել է Սկապարոտին։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43453