Նոր աշխարհակարգն ավելի շատ հիմնված է գերտերությունների իշխանության վրա, այլ ոչ թե կանոնների: Այդ մասին հայտարել է բրիտանական արտաքին հետախուզության MI6 ծառայության նախկին ղեկավար Ջոն Սոյերսը, փոխանցում է Die Presse-ը:
Նա նշել է, որ 21-րդ դարում գերիշխող խաղացողներ են լինելու Չինաստանն ու ԱՄՆ-ն, իսկ ՌԴ-ն ցանկանում է, որպեսզի իրեն աշխարհում ընկալեն, որպես ռազմական գերտերություն:
Ըստ նրա, կան նաև կարևոր տնտեսական խաղացողներ՝ Հնդկաստան, Ճապոնիա, ԵՄ: Այս բոլոր ուժերը միմյանց վրա ազդում են ու նրանք ավելի քիչ են հակված առաջնորդնվելու շարժվել միջազգային կանոններին համապատասխան:
Նա նշել է, որ Մերձավոր Արևելքում ազդեցիկ խաղացողներ են Իրանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Իսրայելը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43428