Թուրքիայում խռովությանը մասնակցելու կասկածով 30 զինվորականի ձերբակալության օրդեր է տրվել

Անկարայի դատախազությունը 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցության մեղադրանքով 30 զինծառայողի ձերբակալության օրդեր է տվել: Նրանցից 19-ը ներկայումս ծառայում են երկրի ՌՕՈՒ-ում, փոխանցում է Անատոլիական գործակալությունը:


Փետրվարի վերջին հայտնի էր դարձել, որ Անկարայի գլխավոր դատախազությունը 101 մարդու ձերբակալության օրդեր էր տվել, որոնք կասկածվում են Թուրքիայի տարածքում արգելված «ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպությանն» անդամակցելու մեջ: Սա նաեւ կապված է երկրում պետական հեղաշրջման փորձի հետ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43418