ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայում իրավիճակի պատճառով Ռուսաստանի դեմ 2014 թվականից սահմանված պատժամիջոցները եւս մեկ տարով երկարաձգելու որոշում է կայացրել՝ հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Կոնգրեսին ուղղված ծանուցման մեջ հստակեցվում է, որ պատժամիջոցներն իրենց գործունեությունը կշարունակեն մարտի 6-ից հետո մեկ տարի։ Խոսքը դեռեւս բարաք Օբամայի կողմից սահմանված պատժամիջոցների մասին է։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43389