Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն երկուշաբթի հայտարարել է, որ վերադարձել է Կարակաս։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում. հայտնում է ՏԱՍՍ-ը։
Univision հեռուստաընկերության լրագրողի տվյալներով, Գուայդոն Կարակաս է ժամանել 222 չվերթով՝ Պանամայից։
Ավելի վաղ Վենեսուելայի գլխավոր դատարանը արգելել էր Գուայդոյին դուրս գալ երկրից, սակայն նրան հաջողվել էր փախչել։ Փետրվարի 22-ին նա ժամանել էր կոլումբիական Կուկուտա սահմանակից քաղաք, որտեղ գտնվում է հումանիտար օգնության բաշխման կենտրոնը։ Մեկ շաբաթվա ընթացքում նա այցելել է Կոլումբիա, Բրազիլիա, Պարագվայ, Արգենտինա եւ Էկվադոր։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43387