Սատանովսկի. ՌԴ-ն չի միջամտի Իրան-Իսրայել պատերազմին

Հայտնի քաղաքագետ Եվգենի Սատանովսկին մեկնաբանել է Իրանի ու Իսրայելի միջև լարվածության աճն ու ՌԴ-ի հնարավոր արձագանքը:


Ըստ նրա, ՌԴ-ն չպետք է որևէ կողմին աջակցի այդ հակամարտությունում, չպետք է միջամտի այդ հակամարտությանը և պետք է մնա միայն դիտորդի դերում:


Նրա խոսքով, Իրան-Իսրայել հակամարտությունում նույնպես ամեն ինչ բարդ է: Նա նշել է, որ Իրանը ՌԴ-ի դաշնակիցը չէ, այլ միայն ժամանակավոր գործընկեր:


Սատանովսկին հավելել է, որ Մոսկվան իր մերձավորարևելյան քաղաքականությունը պետք է դասավորի միայն իր ազգային շահերից ելնելով:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43349