Իրանում ձերբակալել են ՀՀ-ի դրոշն այրած 29 ադրբեջանցու

Մարտի 2-ին աշխատավայրում ձերբակալվել է ակտիվիստ, ծագումով ադրբեջանցի Յուսիֆ Սալահշուրին, իսկ մարտի 1-ին ֆուտբոլային հանդիպումից հետո մարզադաշտից դուրս գալիս ձերբակալվել էր նաև 28 ադրբեջանցի, որոնց զայրացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան, նրա ջերմ ընդունելությունը։ Այդ մասին հայտնում է gunaz.tv-ին։


Իրանում բնակվող ադրբեջանցիներին զայրացրել էր նաև Թեհրանի «Արարատ» ակումբում հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ «Արցախը Հայաստանն է, և վե՛րջ» գրությամբ պաստառի ֆոնին արված Նիկոլ Փաշինյանի սելֆին: Միջադեպի համար ադրբեջանցիները քննադատել էին Իրանի իշխանությանը։


Թավրիզի մարզադաշտում «Տրակտորսազի» ֆուտբոլային թիմի ադրբեջանցի երկրպագուներն ամբողջ խաղի ընթացքում Արցախի պատկանելիության մասին կարգախոսներ են վանկարկել և այրել ՀՀ դրոշը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43347