Իրանը չի ցանկանում, որպեսզի Թեհրանի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ պայմանավորված և կապված լինեն ղարաբաղյան հակամարտության հետ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
Mehr-ի հաղորդմամբ, Քասեմին նման կերպ մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելության ժամանակ որոշ հանդիպումներում եղել է Արցախի դրոշը:
«Իրանի դիրքորոշումը հարևանների հանդեպ պարզ է, մեր հարևանները առաջնահերթություն են երկրի արտաքին քաղաքականության մեջ: Իրանը ձգտում է ընդլայնել և ամրապնդել կապերը հարևանների հետ փոխադարձ հարգանքի հիման վրա՝ բացառելով միմյանց ներքին գործերին միջամտելու բոլոր փորձերը»,- հավելել է Քասեմին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43312