Ռազմական փորձագետ. Պակիստանը միշտ էլ ցանկացել է պահպանել ռազմական բալանսը Հնդկաստանի հետ

Պակիստանի օդուժն իր մեջ միավորում է չինական և ֆրանսիական՝ Միրաժ կործանիչներ, ինչպես նաև ամերիկյան F-16-ներ: Այդ մասին, մեկնաբանելով Հնկաստանի ու Պակիստանի միջև ռազմական բախումը, հայտարարել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը:


Նա նշել է, որ Պակիստանը միշտ էլ ցանկացել է պահպանել ռազմական բալանսը Հնդկաստանի հետ: Պակիստանը զինատեսակները ՆԱՏՕ-ից են, մասնավորապես ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից:


Նրա խոսքով, զրահատեխնիկայի առումով տանկային զորքերում մեծ են չինական արտադրության տանկերը: Բացի այդ, Պակիստանն արտադրել է նաև սեփական Ալ-Հալիդ տանկը:


Իսկ ռազմական առումով Հնդկաստանն ավելի ազդեցիկ տեսք ունի՝  հնդիկները զինված են Су-30МК կործանիչներով, որոնք մի գլուխ բարձր են Պակիստանի օդուժից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43283