Ռուսաստանը Հնդկաստանին ու Պակիստանին առաջարկել է իր միջնորդությունը

Ռուսաստանը՝ Հնդկաստանին ու Պակիստանին առաջարկել է իր միջնորդությունն առաջացած լարվածությունը նվազեցնելու հարցում, և Իսլամաբադը պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջը: Այդ մասին հայտարարել է Պակիստանի ԱԳՆ ղեկավար Շահ Մեհմուդ Քուրեշին:


«ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն առաջարկել է միջնորդություն: Չգիտեմ` ինչպես կվարվի Հնդկաստանը, սակայն ցանկանում եմ ասել Ռուսաստանին, որ Պակիստանը պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջը և նվազեցնել լարվածությունը»,- ասել է նա:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43269