Մամուլ. Ով է թաքնված բողոքի ակցիայի կազմակերպման հետևում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պատահական չէ, որ օրերս Ազատության հրապարակում «Հայրենիք չունենք զիջելու» կարգախոսով բողոքի ակցիային մասնակցում էին ՀՀԿ ու ՀՅԴ առանցքային դեմքեր: Թե ով էր պատրաստվում հայրենիքը կամ որևէ հող որևէ մեկին զիջել, այդպես էլ պարզ չդարձավ. որևէ մեկը ՀՀ-ում որևէ նման հայտարարությամբ հանդես չի եկել: Փոխարենը թերթը պարզեց, որ այս ակցիայի կազմակերպման գաղափարի հեղինակը ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն է. հենց նա է հրահրել «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանին նման միջոցառում անցկացնել` հավաստիացնելով, որ ինքը դիվանագիտական աղբյուրներից տեղեկացել է, թե հողերը հանձնելու մասով օրակարգային հարց կա, ու հանրահավաք անցկացնելը օրվա հրամայականն է: Թերթը իր տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Վիգեն Սարգսյանի հետ: Մեր հարցին ի պատասխան՝ նա հերքեց այդ լուրերը՝ նշելով նաև. «Կուսակցության հետ կապված բոլոր հարցերով զանգե՛ք կուսակցության գրասենյակ»»:


«Իրատես» թերթը գրում է. «Նախորդ իշխանությունը պատրաստվում է ակտիվ քաղաքական գործողությունների։ ՀՀԿ-ում ակտիվ աշխատանքային տրամադրություններ են, մեկը գնում է, մյուսը գալիս, քնածներն արթնանում են, հեռացածներից ոմանք գալիս են։ Սակայն, մեր տեղեկություններով, ամենաաշխատասերը Սերժ Սարգսյանն է։ Ասում են, նա օրուգիշեր աշխատում է, կուսակիցների հետ անընդհատ քննարկումների մեջ է, կարդում-գրում-ջնջում-ծրագրում է։ Սակայն ՀՀԿ-ն միայնակ չի գործում, քաղաքական դաշտի այլ խաղացողներ էլ սեփական շրջանակն են ստեղծում, այսինքն բոլորը միասին նույն ջրաղացին են ջուր լցնում, սակայն դեռ համատեղ գործելու քայլեր չեն մշակել։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նույն տեղեկություններով, դիտարկում է ոչ միայն ներքաղաքական զարգացումների վրա ազդելու տարբեր սցենարներ, այլեւ ուշի ուշով հետեւում օրվա իշխանությունների յուրաքանչյուր քայլին՝ կողքից դիտարկելով ժամանակին իր, այսօր բոլորովին այլ մարդու «հագած կոստյումի»՝ սահմանադրության բոլոր «փոթերը»։ Ի վերջո, հենց այդ Սահմանադրությունը նաեւ խանգարեց ՀՀԿ-ին պահելու իշխանությունը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների հետ կապված վերջին սկանդալային բացահայտումների հետ առնչություն ունի ոչ միայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով հայտարարեց, որ ինքն է դիմել ԱԱԾ, այլև սրանում իր բաժինն է ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Վերջինս ևս շահագրգռված է եղել ՊՎԾ աշխատակիցների անօրինականությունների բացահայտմամբ և նույնպես միջնորդել է ԱԱԾ պետի մոտ, ում հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի: Հիշեցնենք, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը տևական ժամանակ Սիմոնյանի հիմնադրած araratnews կայքի խմբագիրն էր»:


«Փաստ» թերթը գրում է. «ԵՊՀ-ում ընթացող խմորումները, հատկապես այն, որ երեկ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգը չհաստատվեց, ու նիստը հետաձգվեց, առաջացրել է վարչապետի եւ հատկապես ԿԳ նախարարի զայրույթը: «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում նոր, ավելի լայն թափով գործընթացներ են սպասվում: Մասնավորաբար, ամեն ինչ արվելու է ռեկտորի հրաժարականին հնարավորինս արագ հասնելու համար: Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա թուրքագետ Ռուբեն Մելքոնյանից բացի, ակտիվորեն շրջանառվում է նաեւ ԿԳ նախկին փոխնախարար, այժմ ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի անունը, ով ժամանակին համարվում էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի հիմնական թեկնածուներից մեկը: Հովհաննիսյանը ներկայումս զբաղեցնում է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, սակայն ի սկզբանե իշխանությունները, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Մեր տեղեկություններով, հիմա արդեն ուզում են «կոմպենսացնել»՝ խոստանալով ԵՊՀ ռեկտորի հաստիքը: Ի դեպ, առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կյանքի կկոչվի ԵՊՀ կանոնադրության՝ վաղուց մտադրված փոփոխությունը, ըստ որի, դոկտորի գիտական կոչման պարտադիր լինելու հանգամանքը, որը գործում է այսօր, վերանալու է, եւ գիտությունների թեկնածուի կոչումով հնարավոր կլինի զբաղեցնել ռեկտորի պաշտոնը: Սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, համալսարանում, այդ թվում՝ հոգաբարձուների խորհրդում շատերը դեմ են այս թեկնածությանը, ինչն էլ երեկվա ձախողման պատճառներից մեկն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը երեկվա դրությամբ դեռ ԱԺ չէր ներկայացվել, ու չի բացառվում, որ մարտի 5-ին մեկնարկող նստաշրջանում էլ այդ նախագիծը քննարկման չդրվի։ Չնայած իշխանությունը հայտարարում է, որ փոփոխությունները հայտնի են, և 17-ի փոխարեն ունենալու ենք 12 նախարարություն, սակայն կարծես վստահ չեն, որ դա ճիշտ ճանապարհ է, և խուսափում են հրապարակայնացնել նախագիծը, որն իշխանական շրջանակները խիստ անհրաժեշտ էին համարում, քանի որ պետական ապարատի օպտիմալացման անհրաժեշտություն կա, որովհետև «նախարարության ստորին օղակներում զբաղված են սուրճ խմելով միայն»։ Բայց այսօր կառավարությունը եկել է համոզման, որ ռիսկային է միանգամից կրճատել հազարավոր աշխատակիցների, և նախագծի վերջին տարբերակում ընդամենը մի քանի տասնյակ քաղաքական և հայեցողական պաշտոններ են կրճատվելու՝ նախարարներ, փոխնախարարներ, նրանց խորհրդականներ, օգնականներ, մամուլի խոսնակներ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամները երեկ հանդիպման էին հրավիրել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: «Ժողովուրդ» օրաթերթին երեկ որոշ մանրամասներ են հայտնի դարձել ավելի քան երկու ժամ տեւած հանդիպումից: Մասնավորապես, ի թիվս այլ հարցերի, Օսիպյանին հարցրել են կրիմինալի դեմ պայքարից, եւ պատգամավորներից մեկը բողոքել է, թե ոստիկանությունը վախենում է կրիմինալից, նրանց բռնելու փոխարեն հետները գործարքների են գնում: Ի պատասխան` Օսիպյանն ասել է, թե կրիմինալի նկատմամբ զրո հանդուրժողականություն է: Ավելի ուշ «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Օսիպյանը նշել է. «Ցույց տվեք մի ոստիկանի, որ վախենում է, ես կազատեմ իրեն ոստիկանությունից: Ես վստահեցնում եմ Ձեզ` ո՛չ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը, ո՛չ էլ ամբողջ ոստիկանությունը, այս մեծ ընտանիքը, մենք վախենալու որեւէ մեկից չունենք»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը պատրաստվում է ԵԿՄ համագումարը հրավիրել մարտի 5-ից հետո, երբ մեծ շուքով եւ հանդիսավորությամբ կնշեն ԵԿՄ հիմնադիր Վազգեն Սարգսյանի 60-ամյակը: Սասուն Միքայելյանը ԵԿՄ-ն ղեկավարելու մի նախապայման է առաջ քաշել՝ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը եւս պետք է լինի ԵԿՄ վարչության կազմում: Սարգսյանը թերեւս չմերժի Միքայելյանի առաջարկը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքի մասին փոփոխություններով ենթադրվում է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարությունից պետք է անցնի տարածքային կառավարման նախարարության ենթակայությանը: Բայց քանի որ կառավարության կառուցվածքը դեռ պաշտոնապես չի փոփոխվել, դժվար է ասել, թե ում է այդ կառույցը ենթարկվում: Հենց այդ պատճառով էլ արդեն գրեթե մեկ ամիս Ջրային կոմիտեն ղեկավար չունի, և այս ոլորտը, ըստ էության, մատնվել է անտերության: Ի դեպ, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կայքէջի տվյալներով՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը դեռ Ինեսա Գաբայանն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Լենա Նազարյանի եւ լրագրողների հարաբերությունները բարդ են դասավորվում, նա շատ դժվար է պատասխանում լրագրողների հարցերին, եւ, այնուհանդերձ, իր աշխատասենյակի դուռը լրագրողի վրա փակել պատրաստվող ԱԺ փոխխոսնակին հասցրեցինք հարցնել՝ թիմում կարծես խնդիրներ կան, պայմանականորեն ասած` «սորոսականների» եւ «Իմ քայլի» հիմնադիր-անդամների միջեւ, ինչո՞վ բացատրել այդ հանգամանքը։ «Չկան նման խնդիրներ»: Նույնը Լեւոն Տեր-Պետրոսյանի, Լեւոն Զուրաբյանի հայտարարությունները, անցումային արդարադատությանն ու ընտրական գործընթացներին առնչվող խնդիրները ծրագրում չներառելու մասով եւ այլն։ «Վարչապետն արդեն արձագանքել է այդ ամենին, ինչ-որ ենթադրություններ եք անում, բայց էդպիսի բաներ չկան մեզ մոտ»,- կիսափակ դռան միջից պատասխանեց Նազարյանը եւ դուռը ծածկեց: Նույն հարցն ուղղեցինք «Իմ քայլից» Հրաչ Հակոբյանին` խմորումներ կա՞ն թիմում։ «Դա ընդամենը տպավորություն է»: Այսինքն՝ ձեր ֆրակցիայում ամեն ինչ հոյակա՞պ է։ «Տարակարծություններ, ինչ խոսք, առկա են, սակայն այդ տարակարծությունները թող նման տպավորություն չստեղծեն, թե խմորումներ են։ Հա, ի դեպ, մեր մոտ սորոսականներ չկան»: Բա ի՞նչ եղան։ «Չկան, եթե եղել էլ են, հեղափոխել ենք»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ գիշեր ազատ է արձակվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը. վերջինիս ազատ են արձակել այն բանից հետո, երբ վճարել է համայնքին պատճառած վնասի մի մասը՝ 102 մլն դրամի չափով: Նա այդպես է վարվել, որպեսզի նախաքննական մարմինը չդիմի դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար: Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետին ձերբակալել էին փետրվարի 26-ին: Նա կասկածվում է 2015-2018 թվականների ընթացքում համայնքապետարանի հողի հարկի եւ գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ եւ վատնումներ կատարելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հրազդանի քաղաքապետարանում նախկին քաղաքապետի օրոք իրականացված յուրացումների եւ վատնումների համար հարուցված քրեական գործը մի քանի անգամ կարճվել էր, նորից վերաբացվել: Բայց, ի վերջո, արտաքին աուդիտի արդյունքներով վեր էին հանվել փաստերը՝ գործունեության վերջին չորս տարիների արդյունքներով: Բացի այդ, Դանիելյանը հեռանալուց առաջ 680 մլն դրամի պարտք է թողել համայնքին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանում գործող սննդի եւ սպասարկման ոլորտի բազմաթիվ օբյեկտների սեփականատերեր շոկի մեջ են՝ հունվարի աղբահանության գումարների վճարման անդորրագրերը տեսնելով: Նրանցից մեկը մեզ հայտնեց, որ անցած տարվա դեկտեմբերի համեմատ՝ աղբահանության գումարն աճել է 3 անգամ: Երբ հարցրել է, թե որն է պատճառը, Երեւանի քաղաքապետարանից պատասխանել են, որ անցած տարվա վերջին ավագանին հարկերն ու տուրքերը ավելացնելու որոշում է կայացրել: Խոսքը, հավանաբար, դեկտեմբերի 27-ի հայտնի նիստի մասին է, որտեղ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, ի թիվս այլ հարկերի եւ տուրքերի, բարձրացրեց նաեւ աղբահանության համար գանձվող վճարը: Այդ որոշմանը դեմ քվեարկեցին «Լույս» դաշինքի եւ ԲՀԿ ներկայացուցիչները: Մեր տեղեկություններով՝ հուլիսի 1-ից բարձրացվելու է նաեւ աղբահանության համար բնակչությունից գանձվող գումարի չափը»:


«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում հացը կրկին 10-20 դրամով թանկացել է: Նախորդ թանկացումը մոտ 6 ամիս առաջ էր տեղի ունեցել: Այսինքն, կարող ենք արձանագրել, որ վերջին 6 ամիսների ընթացքում հացը թանկացել է 20-30 դրամով, ինչը, համաձայնեք, որ բավականին մեծ հարված է միջին եւ ցածր եկամուտ ունեցող սպառողների համար, որոնք կազմում են ազգաբնակչության մոտավորապես 70 տոկոսը: Հասկանալու համար, թե ինչ է իրականում կատարվում եւ ինչու է հանկարծ մեկ գիշերվա մեջ հացը կրկին սուսուփուս թանկացել, «Փաստը» փորձեց կապ հաստատել հաց արտադրող մի քանի ընկերությունների հետ: Մարտունու«Արեւ -1» հացի գործարանից մեզ տեղեկացրեցին, որ իրենք մշտապես տեղական ալ յուրից են հաց թխել, եւ վերջին շրջանում իրենց հացի գինը երբեք էլ չեն թանկացրել: Այսինքն, ալ յուրի միջազգային գներից կախված չեն եղել: Ինչ վերաբերում է փռի գործունեությանը, ապա ընկերության հաշվապահը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջիկայում իրենք դադարեցնելու են հացի արտադրությունը, քանի որ այն այլեւս եկամտաբեր չէ. 


«Ամբողջ եկամուտը հոսանքի ու գազի վարձը վճարելուն ենք ուղղում, տակը ոչինչ չի մնում, քանի որ մեր ապարատները հին են, շատ են հոսանք ծախսում»,- ասաց գործարանի հաշվապահը: Փորձեցինք նաեւ կապ հաստատաել «Բոքոնիկ» հացաբուլկեղենի ցանցի տնօրինության հետ, սակայն տեղեկատվական բազայում նշված՝ ընկերության մասնաճյուղերի հեռախոահամարների մի մասին պատասխանող չկար: Մասնաճյուղերից մեկից մեզ տեղեկացրեցին, որ իրենց մոտ հացի գինը չի թանկացել: Չնայած, մեր լրագրողը այստեղ հացաբուլկեղենի թանկացում, այնուամենայնիվ, արձանագրել էր: Հարցին, թե ալ յուրն իրենք ինչ գնով են ձեռք բերում, հեռախոսին պատասխանող մատակարարման բաժնի աշխատակիցն ասաց, որ ինքը նման հարցերի պատասխանել չի կարող: «Մոտեցեք մասնաճյուղերի մենեջերներին, իրենց նման հարցերով դիմեք: Ես իրավասու չեմ նման հարցերի պատասխանել»,- ասաց աշխատակցուհին: «Ալեքս Գրիգ» ընկերությանը պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի հետ նույնպես կապ հաստատել չհաջողվեց, չնայած, որ հացի տեսականու թե՛ առաջարկը, թե՛ վաճառքն ամենաշատն այնտեղ է: Մեր բոլոր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան, թեեւ մեր լրագրողական դիտարկումները ցույց են տվել, որ առաջինը հենց այս խանութների ցանցում է հացամթերքը թանկացել. լավաշը 25 դրամով, հացը՝ 10: 


«Սեւանի հացի գործարան» ՓԲԸ տնօրեն Աշոտ Ավետիսյանն էլ «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրենց արտադրատեսակներից միայն լավաշի գինն է թանկացել, քանի որ ալ յուրի գնի թանկացման պայմաններում հնարավոր չի եղել լավաշի գինը նույնը պահել: «Հացի թանկացման պատճառն այն է, որ ալ յուրն է թանկացել: Մեկ պարկի գինը 3 դոլարով թանկացել է: Եթե նախկինում այն 21 դոլարով էինք ձեռք բերում, հիմա այն դարձել է 23 դոլար: Բայց ալ յուրի գինը կարող է ավելի թանկանալ, քանի որ Ռուսաստանում արդեն թանկացել է»,- ասաց Ա. Ավետիսյանը: Ստացվում է, որ այս թանկացումը դեռ վերջինը չէ, ավելին , առաջիկայում կարող է էլ ավելի թանկանալ: Այնպես որ, մեզ մնում է կա՛մ հաց ուտելուց հրաժարվել, կա՛մ քանակը պակասեցնել: Երկու դեպքում էլ կրկնակի կշահեք՝ եւ՛ չեք գիրանա, եւ՛ գումար կխնայեք»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43227

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel