Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցն Ադրբեջան հաստատում է, որ երկու երկրների ռազմավարական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Այդ մասին հայտարարել է փորձագետ Արչիլ Սիխարուլիձեն:
Նա նշել է, որ երկրները տարածաշրջանում ունեն ընդհանուր շահեր:
Ըստ նրա, Վրաստանը հետաքրքրված է իր էներգետիկ անվտանգության ապահովմամբ, իսկ Ադրբեջանն այստեղ զգալի դերակատարում ունի:
Փորձագետն ընդգծել է երկկողմ կապերն էներգետիկ-տրանսպորտային ոլորտներում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43184