Վրաստանը և Ադրբեջանը համակարծիք են տարածքային ամբողջականության հարցում և աջակցում միմյանց

Վրաստանը և Ադրբեջանը համակարծիք են տարածքային ամբողջականության հարցում և աջակցում են միմյանց բոլոր միջազգային կազմակերպություններում: Այդ մասին Բաքվում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


«Մեր քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և կանոնավոր կերպով բարձր մակարդակով հանդիպումներ են անցկացվում, խորհրդատվություններ: Վրաստանը և Ադրբեջանը համակարծիք են տարածքային ամբողջականության հարցում և աջակցում են միմյանց բոլոր միջազգային կազմակերպություններում»,- ասել է Ադրբեջանի նախագահը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43155