Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Իրան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Իրան։


Մեհրաբադի օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին եւ նրա գլխավորած պատվիրակությունը դիմավորել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդեկանիանը:


Կառավարությունից հայտնում են, որ այսօր՝ փետրվարի 27-ին, Թեհրանում վարչապետը կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:


Նիկոլ Փաշինյանի պատվին Իրանի նախագահի կողմից կտրվի պաշտոնական ճաշ: Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ հանդիպումը եւս Փաշինյանի այցի օրակարգում է:


Երեկոյան նախատեսված է հանդիպում Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:




 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43120