Վրաստանը կանգնած է ժողովրդագրական ճգնաժամի առջև, դա երկրի գլխավոր խնդիրն է այսօրվա դրությամբ: Այդ մասին հայտարարել է ժողովրդագրագետ Անզոր Տոտաձեն:
Նա նշել է, որ ծնելիության նվազումն ու արտագաղթը ցավալի հետևանքների են կանգնացրել Վրաստանը:
Նրա խոսքով, եթե Վրաստանը չսկսի միջոցներ ձեռնարկել, ապա վրացական մարզերը սկսելու են դատարկվել:
Ըստ նրա, 25 տարի առաջ բազմաթիվ վրացիներ արտագաղթել են և այժմ տարեցներ են: Նրանց վերադարձը Վրաստան կհանգեցնի նրան, որ Վրաստանում կավելանա տարեցների թիվն ու այն կաննցի մեկ միլիոնից:
Նա հավելել է, որ ժողովրդագրական վիճակի բարելավման համար Վրաստանը պետք է տարեկան ծախսի 500 միլիոն լարի:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43092