ՌԴ-ն, Ադրբեջանն ու Իրանը քննարկում են էներգետիկ միջանցք ստեղծելու տեխնիկական պայմանները՝ էներգետիկ ընկերությունների փորձագետների մակարդակով: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի էներգետիկայի փոխնախարար Անատոլի Յանովսկին:
Նա նշել է, որ եթե որոշում կայացվի կյանքի կոչել այդ նախագիծը, ապա դա թույլ կտա էլէներգիայով ապահովել երկրներն այն ժամանակահատվածներում, երբ դրա կարիքը զգացվի:
2018թ.-ին Ադրբեջանը, ՌԴ-ն ու Իրանն աշխատանքային խումբ են ստեղծել՝էներգետիկ միջանցք ստեղծելու նպատակով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43089