Վրաստանը չի գնա Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը, քանի դեռ չի վերականգնվել երկրի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
«Մենք չունենք և չենք ունենա Ռուաստանի Դաշնության հետ դիվանագիտական հարաբերություներ, քանի դեռ գոյություն ունի մեր տարածքների օկուպացում: Դա շատ սկզբունքային հարց է»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ, Բախտաձեն հիշեցրել է, որ գոյություն ունի «Աբաշիձե-Կարասին» ռուս-վրացական երկխսության ձևաչափ, որը գոյություն ունի արդեն մի քանի տարի և ուղղված է տնտեսական և հումանիտար հարցերի լուծմանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43079