ԵՄ-ից 2018-ին ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը 3 անգամ կրճատվել է

2018 թվականին Եվրոպական միության երկրներից ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է ավելի քան երեք անգամ:


«Եվրոստատի» տվյալներով՝ 2018 թվականին ԵՄ երկներից ապաստան է հայցել ՀՀ 2190 քաղաքացի, մինչդեռ 2017 թվականին այդ թիվը կազմել է 6805:


Ընդ որում, անցնող տարում Հայաստանը, Հարավային Կովկասի երկրների շարքում վերջին տեղում է ապաստան հայցողների թվով. նախորդ տարում ԵՄ-ից ապաստան է հայցել Ադրբեջանի 2580 քաղաքացի, Վրաստանի՝ 8275 քաղաքացի:


2016 թվականին ապաստան հայցած քաղաքացիների թիվը կազմել է 7745, որը վերջին 10 տարում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/43005