Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո որոշ ժամանակ այդ երկրում կմնա ԱՄՆ «խաղաղապահների ոչ մեծ խումբ»՝ կազմված 200 զինծառայողներից: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի դեկտեմբերին Սիրիայից ամերիկյան զորակազմի ամբողջական դուրսբերման կարգադրություն էր արել, չնայած «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ շարունակվող միջազգային կոալիցիայի պայքարին: Հիմա Սիրիայում է տեղակայված 2 հազար ամերիկացի զինվոր:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42916