Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները ոսկե դարաշրջան են ապրում` շնորհիվ նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Յալչին Թոփչուն:
Ըստ նրա, բոլորին է հայտնի Հեյդար Ալիևի բանաձևը Թուրքիայի և Ադրբեջանի մասին`մեկ ազգ`երկու պետություն:
Նրա խոսքով, Ադրբեջանը միշտ ապացուցել է իր եղբայրական վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ:
Նա հավելել է, որ երկկողմ հարաբերությունների ամրապնդումն`առաջնահերթություն է Ադրբեջանի ու Թուրքիայի համար:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42914