Մարտի 1-ին՝, ժամը 18.30-ին, երթ է տեղի ունենալու Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի հուշարձան: Այս մասին հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերոի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ինքն այդ օրը նաև ուղերձով կդիմի ժողովրդին:
«Այդ երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացու հաղթանակին, այն ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների: Նշանավորելու է այն հանգամանքը, որ ՀՀ-ում հաղթանակն ու իշխանությունն այլևս անշրջելի է»,- հայտարարեց Փաշինյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42842