ՌԴ-ն ակնկալում է հարաբերությունների վերականգնման համար ԵՄ-ի իրական քայլեր. Պուտին

ՌԴ ակնկալում է, որ ԵՄ-ն իրական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի հետ նորմալ տնտեսական հարաբերությունների վերականգնման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին հղված ուղերձում:


«Հույս ունենք նաև, որ ԵՄ-ի, Եվրոպայի առաջատար երկրների կողմից ամեն դեպքում իրական քայլեր կձեռնարկվեն Ռուսաստանի հետ նորմալ քաղաքական և տնտեսական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ: Այդ երկրների քաղաքացիները հետաքրքրված են ՌԴ-ի հետ նման համագործակցությամբ»,- ասել է նա:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42811