Foreign Policy. ԱՄՆ-ը պետք է վերանայի միջազգային հակամարտություններին միջամտելու քաղաքականությունը

ԱՄՆ-ը պետք է վերանայի համաշխարհային քաղաքականությունում իր դերակատարումը և հատկապես արտերկրում հակամարտություններին միջամտությունը: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Ուոլթը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ի առջև այժմ գլոբալ մարտահրավեր է կանգնած: Ամերիկան պետք է որոշի, թե ինչպես պետք է հեռանա այն սխալ ռազմավարական դիրքերից, որը նա զբաղեցրել է սառը պատերազմում հաղթանակից և հատկապես սեպտմեբերի 11-ից հետո՝մասնակցելով արտերկրում բազմաթիվ հակամարտությունների, փոխանցում է Foreign Policy-ին:

Ըստ նրա, շատերը կարծում են, թե Ամերիկան այսօր նահանջոըմ է: Մյուս կողմից, ամերիկյան զսպվածության մասին կարծիքները հենվում են այն փաստարկների վրա, որ ամերիկյան ուժիր չափազանց մեծ կիրառությունը կարևոր է համաշխարհային կայունության իմիտացիա ստեղծելու համար: Pax Americana՝ոսկե ժամանակաշրջանի մասին, որը սկսվել է Երկրորդ համաշխարհայինից հետո և ավարտվել Բարաք Օբամայի օրոք, պատկերացումները ավելի շատ սենտիմենտալ նոստալգիա են:

Քաղաքագետը նշել է, որ ԱՄՆ-ի գլոբալ գերակայությունը չի դադարեցրել մի շարք ծանր հակամրտություններ՝պատերազմը Կորեայում և զանգվածային պատերազմը Վիետնամում, որտեղ զոհվել է գրեթե երկու միլիոն մարդ ու չի խանգարել Մերձավոր Արևելքում բազմաթիվ պատերազմները:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/4281