ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրահանգ, որով ՊՆ-ին կարգադրում է ստեղծել Տիեզերական ուժեր՝ որպես վեցերորդ ռազմական ստորաբաժանում՝ հայտնում է CNBC-ն։
Տիեզերական քաղաքականության մասին 4 (SPD-4) հրահանգը Կոնգրեսին կարգադրում է պատրաստել ԱՄՆ ՌՕՈՒ կազմում Տիեզերական ուժեր ստեղծելու մասին օրենքի նախագիծ։
Ազգային տիեզերական խորհուրդը այս հրահանգը մշակել է Պենտագոնի, Շտաբերի պետերի միացյալ հանձնաժողովի, ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի, Ազգային անվտանգության խորհրդի, Բյուջեի եւ կառավարման հարցերով վարչության եւ Սպիտակ տան գործընկերների հետ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42778