Մակրոնը Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը Ռուսաստանին կառուցողականության կոչ է արել

Ֆրանսիան միշտ Ռուսաստանին կոչ է անում ավելի շատ կառուցողականություն դրսեւորել եւ թույլ տալ ԵՄ առաքելությունները այցելեն Աբխազիա եւ Հարավային Օսիա։ Այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հայտնում է «Գրուզիա-օնլայնը»։

Նրա խոսքերով, Ֆրանսիան պատրաստ է աջակցել ժնեւյան ձեւաչափով երկխոսության շարունակությանը։


«Ֆրանսիան միշտ հիշեցնում է Ռուսաստանին, որ պետք է ավելի շատ կառուցողականություն դրսեւորել եւ թույլ տալ ԵՄ առաքելություններին այցելել Վրաստանի անջատողական տարածաշրջաններ։ Մենք կշարունակենք այդ ուղղությամբ աշխատանքը եւ միշտ կոչ ենք անում Ռուսաստանին հարգել 2008թ․ ստորագրված Հրադադարի համաձայնագիրը»,- ասել է Մակրոնը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42769