ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երեւան։
Երեւան այցելության շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։
Այնուհետ համանախագահները Երեւանից կուղեւորվեն Բաքու։
Հիշեցնենք, որ մարտի առաջին կեսին սպասվում է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակի այցը տարածաշրջան։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42768