ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, պատրաստվում է դատի տալ ԱԱԾ տնօրենին: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Հայցը ներկայացվելու է օրերս անմեղության կանխավարկածի կոպիտ խախտման կապակցությամբ:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԱԾ-ն մանրամասներ է հրապարակել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի մասին։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42765