ԱՄՆ-ը ձգտում է բոլոր ուժերով քանդել Սիրիան և քայքայել երկրի ենթակառուցվածքը: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյն Շաաբանը:
«Ամերիկացիները ձգտում են բոլոր ուժերով քանդել մեր երկիրը, քայքայել երկրի ենթակառուցվածքը: Անկասկած, այժմ հասկանալի է, որ ահաբեկչությունը բնական աղետ չէ, ծրագրված ահաբեկչություն է, որին աջակցում են որոշակի պետություններ»,- ասել է Շաաբանը` ելույթ ունենալով «Վալդայ» բանավեճային ակումբի` Մերձավոր Արևելքի հարցերով համաժողովում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42727