Ներկայումս Վրաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները գտնվում են գագաթնակետում: Նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսի շրջանակներում:
«ԱՄՆ ներկա վարչակազմի քաղաքականությունն ու ռազմավարությունը իդեալականորեն համապատասխանում են տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերներին»,- Բախտաձեի խոսքերը մեջբերել է Վրաստանի կատռավարության մամլո ծառայությունը:
Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները հանդիսանում է Վրաստանի ռազմավարական գործընկերը:
Հունվարի վերջին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու ցանկության մասին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42645