ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդգծել է Իրանի եւ Հյուսիսային Կորեայի հանդեպ տարբեր արտաքին քաղաքական մոտեցումների անհրաժեշտությունը՝ Թեհրանին անվանելով առավել «ապակայունացնող», քան Փխենյանը՝ հայտնում է AFP-ն։
«Մենք պարզ հասկացրել ենք, որ այդ իրավիճակները տարբեր են»,- CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է նա։
«Հյուսիսային Կորեան այսօր ունի զենք, միջուկային զենք, որ կարող է հասնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ»,- ասել է Պոմպեոն։
Պոմպեոյի խոսքերով, Հյուսիսային Կորեան իրեն բոլորովին այլ կերպ է պահում։ «Նրանք չեն ապակայունացնում Եմենը։ Նրանք չեն ապակայունացնում Սիրիան։ Նրանք սպանություններ չեն գործում»,- ասել է Պոմպեոն՝ հավելելով․ «Այս երկրների վարքագիծը տարբեր է, այդ պատճառով այդ խնդրի լուծման Ամերիկայի մոտեցումն էլ տարբեր է»։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42568