Վրաստանի կառավարությունը տարեվերջին կհայտարարի Սեւ ծովում նավթի-գազի պաշարների յուրացման աճուրդ: Այդ մասին հայտարարել է երկրի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Քոբուլիան:
«Exxon լրջագույն ընկերությունը կատարում է մեր Սեւ ծովի ներուժի հետազոտություն: Տարեվրջին այն կավարտվի, եւ մենք կհայտարարենք Սեւ ծովի նավթի եւ գազի պաշարների յուրացման աճուրդ»,- ասել է Քոբուլիան: Վրաստանում գազի արդյունահանման հնարավորությունները հետազոտում է նաեւ ԱՄՆ-ի Schlumberger ընկերությունը:
«ԱՄՆ-ի Schlumberger ընկերությունն զբաղվում է մի քանի հորատանցքերի հորատմամբ, եւ ստացվել են դրական արդյունքներ, ինչը մեզ հնարավորություն կընձեռի որոշակի ծավալի գազ ստանալ»,- ասել է Քոբուլիան:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42531