ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Ռուսաստանին մեղադրել է ՆԱՏՕ-ն պառակտելու եւ Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի ընտրություններին միջամտելու մեջ». հայտնում է AP-ն։ Այդ մասին նա հայտարարել է Վարշավա այցի ժամանակ նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպումից հետո։
Նրա խոսքով, «Լեհաստանը չունի ավելի մեծ սպառնալիք, քան ձեր արեւելյան հարեւանի կողմից ագրեսիայի սպառնալիքն է։ Մոսկվան ձգտում է պառակտել մեր դաշինքը՝ օգտագործելով նավթի եւ գազի իր պաշարները, միջուկային զենքի նոր զինանոցը եւ Եվրոպայում ու ողջ աշխարհում ընտրություններին միջամտելու ջանքերը»։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/42506